«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 
  • «Ով պիտի կերակրի «փարավոնների երկիրը»

    «Ով պիտի կերակրի «փարավոնների երկիրը»

    22.01.2013| 00:56
    Այնպես է ստացվել, որ մարդկության պատմության ամեն օրացուցային շրջափուլ կանոնավորապես ուղեկցվում է գաղափարախոսական հին հայացքների փլուզմամբ և հասարակական նոր կեցության ծնունդով։ Այսպես, ուղիղ երկու տարի առաջ, երբ Եգիպտոսը ժողովրդական ցասման ճարակ էր դարձել, իսկ Կահիրեի Ազատության հրապարակում` Թահրիրում, թևածում էին «ժողովրդական լսողությանն» այնքան հաճելի Ազատություն, Արդարություն, Հավասարություն պահանջները, ես առիթ ունեցա մի շարք հոդվածներում կասկածի ենթարկելու դեպքերի առաջադիմական լինելը և ենթադրություն անելու, որ ամբողջ «արաբական գարունը» շուտով կփոխի «համամարդկային մոտեցումները» ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև այդ տարածաշրջանի սահմաններից շատ հեռու։
  • ԱՄՆ-ը ստիպված կլինի փնտրել «նոր հին» գործընկերներ

    ԱՄՆ-ը ստիպված կլինի փնտրել «նոր հին» գործընկերներ

    22.01.2013| 00:52
    Թեմայի շուրջ դատողություններ անելուց առաջ հարկ է ճշտել, թե ինչ նպատակներ են հետապնդում միմյանց հանդեպ ԱՄՆ-ն ու Իրանը։ Անզուսպ քարոզչության կեղծ փայլի և իրար որպես բացարձակ չարիք ներկայացնելու փորձերի հետևում ավելի ու ավելի են երևում այդ պետությունների իսկական շահերը։
  • ՀԱԿ-ի «բարաթը»

    ՀԱԿ-ի «բարաթը»

    21.01.2013| 20:25
    Նախընտրական քարոզչությունը, թերևս, որոշ ժամանակով կստվերի ներքաղաքակական ինտրիգները: Ակնհայտ է, որ ընդդիմադիր դաշտում խմորումները դեռ նոր պիտի սկսվեն ու նոր տրոհումներ լինեն: ՀԱԿ-ի ճակատագրում էլ շտկումներ կլինեն:
  • Երբ կմերժվի հինգ հազար դրամը

    Երբ կմերժվի հինգ հազար դրամը

    21.01.2013| 20:22
    Արևմտամետ-ռուսամետ քաղաքական կողմնորոշումն արհեստականորեն մտավ մեր օրակարգ: Ավելի շուտ` քաղաքական գործիչները մտցրին, որպեսզի էլ ավելի լղոզեն մեր առանց այն էլ դիմազրկված, միայն ինտրիգներով ու խարդավանքներով գոյատևող քաղաքական դաշտը:
  • Պի՛նդ կացեք, սկսվեց

    Պի՛նդ կացեք, սկսվեց

    21.01.2013| 16:54
    Այս նախագահական ընտրությունները մյուսներից առանձնանում են ևս մի հանգամանքով՝ էլեկտրոնային քարոզչությամբ: Այս ընտրություններում սոցցանցերի օգտագործումը մեծ կիրառություն ունի: Հրանտ Բագրատյանը, օրինակ, իր նախընտրական ծրագրերը ներկայացրել է «Ֆեյսբուքում», Պարույր Հայրիկյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, Արամ Հարությունյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը ևս անձնական էջեր ունեն:
  • Տաճատ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆ. «Վիրահայությունը սատարելու է Ս. Սարգսյանի թեկնածությունը»

    Տաճատ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆ. «Վիրահայությունը սատարելու է Ս. Սարգսյանի թեկնածությունը»

    21.01.2013| 15:27
    ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Վիրահայերի միասնություն» ՀԿ-ի համանախագահ Տաճատ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆՆ այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց, որ նախագահական ընտրություններում իրենց կազմակերպությունը սատարելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
  • Մեկնարկում է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը

    Մեկնարկում է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը

    21.01.2013| 12:31
    Այսօր Ստրասբուրգում կբացվի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը։ Օրակարգում են Կոսովոյում տիրող իրավիճակը, Ադրբեջանի պարտավորությունների կատարման մոնիտորինգը, ինչպես նաև՝ ռուս-վրացական հարցը։
  • Այսօր Օբամայի երդմնակալության օրն է

    Այսօր Օբամայի երդմնակալության օրն է

    21.01.2013| 12:30
    ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի երդմնակալության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա այսօր Վաշինգտոնում։ Այն կանցկացվի ամերիկյան Կոնգրեսի աստիճանների վրա և կուղեկցվի մայրաքաղաքի կենտրոնում նախատեսված շքերթով և տոնական այլ միջոցառումներով։
  • Մուշարաֆը մտադիր է վերադառնալ Պակիստան

    Մուշարաֆը մտադիր է վերադառնալ Պակիստան

    21.01.2013| 12:27
    Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆը հայտարարել է, որ մտադիր է վերադառնալ հայրենիք և շարունակել քաղաքական գործունեությունը։ Համապակիստանյան մուսուլմանական լիգան ղեկավարող գեներալ Մուշարաֆը մտադիր է օգնել իր կուսակցությանն այս տարվա մայիսին տեղի ունենալիք ընտրություններում։ 2008 թվականից՝ լքելով նախագահական աթոռը, Փերվեզ Մուշարաֆն ապրում է Լոնդոնում։
  • Աֆղանստանում մահապարտները հարձակվել են ոստիկանության շենքի վրա

    Աֆղանստանում մահապարտները հարձակվել են ոստիկանության շենքի վրա

    21.01.2013| 12:25
    Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի է ունեցել հարձակում ճանապարհային ոստիկանության վրա։ Երկրի իշխանությունները հայտնում են, որ հարձակմանը մասնակցել են մահապարտ ահաբեկիչները, ինչպես նաև՝ ավտոմատներով զինված անձինք։